‘Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է ‘

1170

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել սպասվող իրադարձությունների մասին:

Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար՝ անվճար: Այստեղ նրանց սպասվում են զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:

«Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն՝ մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից:

Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ:

Մինչ ժամը 23:00-ը նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:

Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:

Հյուսիսային պողոտայում ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր, որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրություն և «street dance» պարային շոու:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 1-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Վթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ’