‘Այսօր՝ հունիսի 1-ին սպասվող իրադարձությունները’

876

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 1-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Կմեկնարկեն բուհեր ընդունվելու համար անցկացվող միասնական քննությունները։ Այս տարի դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 14 հազար 800 դիմորդ, ինչը, նախորդ տարվա համեմատ՝ մոտ 3 հազ. 300-ով պակաս է: Հունիսի 1-ին կանցկացվի նաև «Ռուսաց լեզվի» միասնական քննությունը, որին կմասնակցի 1 450 դիմորդ: 
  • Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա, անվճար համերգը: Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:
  • Երևանում կկայանա երկրորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը:  «Մտածիր ինչպես երեխա» խորագրի ներքո ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 8-18 տարեկան 25 պատանիներ կներկայացնեն իրենց կարծիքները, փորձառությունը, կբարձրացնեն հուզող խնդիրներ:
  • Երևանի կենդանաբանական այգին իր այցելուների համար կազմակերպել է մի շարք անակնկալներ: Այս մասին տեղեկացնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, երգ ու պար, խաղ-մրցույթներ և մանկական համերգ՝ տարբեր երաժշտական խմբերի ու մանկական համույթների մասնակցությամբ: Տոնական  միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին:
  • «Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթները, այնուհետև նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչև ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է ‘