‘Այսօր լրանում է Ժոզե Մոուրինյոյի 50-ամյակը’

727

Այսօր «Ռեալի» հանրահայտ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշում է իր ծննդյան 50-րդ տարեդարձը:

Իր մարզչական գործունեության ընթացքում պորտուգալացի մասնագետը երկուական անգամ հաղթել է Պորտուգալիայի («Պորտու», 2003, 2004), Անգլիայի («Չելսի», 2005, 2006) եւ Իտալիայի («Ինտեր», 2009, 2010) առաջնություններում: Նախորդ մրցաշրջանում Մոուրինյոն «Ռեալի» հետ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

Երկու անգամ պորտուգալացին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր («Պորտու», 2004, «Ինտեր», 2010), ՈւԵՖԱ-ի գավաթի նվաճող («Պորտու», 2003), մեկական անգամ Պորտուգալիայի` 2003, Անգլիայի` 2007, Իտալիայի` 2010 եւ Իսպանիայի Գավաթի հաղթող:

2010թ. Մոուրինյոն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա մարզիչ:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելական բանտում ծագած խռովության հետևանքով 50 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկում է իրականացրել ՔԿՀ-ներում’