‘Այսօր ծնվել է Կարեն Դեմիրճյանը’

2737

Այսօր պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 84 տարեկան: Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Կոմիտասի անվան Պանթեոն էին այցելել Կարեն Դեմիրճյանի հարազատները, համախոհներն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին Երեւանում: 1974-ից մինչեւ 1988-ը զբաղեցրել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը՝ փաստացի ղեկավարելով երկիրը: 1998-ի «պալատական» հեղաշրջումից հետո Կարեն Դեմիրճյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ առաջադրելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հսկայական ժողովրդականություն վայելող Դեմիրճյանը, սակայն, համատարած կեղծիքներով ընթացած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1999-ին Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանի հետ գլխավորեց «Միասնություն» նախընտրական դաշինքը (ՀՀԿ, ՀԺԿ) եւ դարձավ ԱԺ նախագահ:

Կարեն Դեմիրճյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից է:

Լուսանկարները՝ Լիլիթ Թադեւոսյանի

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն ամռանը կփորձի ձեռք բերել Գրիզմանին’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց «Համբուրգին» (տեսանյութ)’