‘ՊՍԺ-ն ամռանը կփորձի ձեռք բերել Գրիզմանին’

1751

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գտնվում է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է TF1-ը: Համաձայն աղբյուրի, փարիզյան ակումբը կփորձի 25-ամյա ֆրանսիացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն, ամենայն հավանականությամբ, կհեռանա փարզցիների թիմից, եւ ակումբի ղեկավարության կարծիքով, Գրիզմանը կկարողանա փոխարինել շվեդ ֆուտբոլիստին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը 32 հանդիպում է անցկացրել, խփել է 20 գնդակ եւ 4 արդյունավետ փոխանցում է կատարել: Չեմպիոնների լիգայում նա 10 հանդիպման է մասնակցել, խփել է 6  գնդակ եւ 1 արդյունավետ փոխանցում է կատարել:

Նախորդ հոդվածը‘Չավի. ««Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Կարեն Դեմիրճյանը’