‘Այսօր կկայանա ոչ իշխանական ուժերի հանդիպումը’

1398

Այսօր, ժամը 14:00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցությունների հանդիպումը: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել առաջիկա հանրահավաքի եւ մարզային այցելությունների հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 18-ին: Հանրահավաքի օրակարգում լինելու են իշխանություններին ներկայացված 12 պահանջների կատարման արդյունքները եւ դրանց հետ կապված՝ Քառյակի դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիրքորոշումը: Նշենք, որ հանրահավաքին մասնակցելու են Քառյակի երեք ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»: ՀՅԴ-ն չի մասնակցկի հանրահավաքին՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը 150 երիտասարդի ԲՀԿ անդամատոմս է հանձնել (տեսանյութ)’