‘Այսօր Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը’

1055

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հունվարի 26-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: Նշենք, որ այս պահին Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիս է տալիս, որտեղ ամփոփում 2014 թվականը: Ասուլիսից մանրամասներ կներկայացնենք քիչ ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը’