‘Այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը’

922

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսված է Նիկոլայ Պատրուշևի հանդիպումները Սերժ Սարգսյանի և ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: Նիկոլայ Պատրուշևը կայցելի Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերջապես խոսեց իր տրանսֆերի շուրջ բարձրացած աղմուկի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Գեղարքունիքի մարզում. «Տոյոտան» շրջվել է ձորը (լուսանկարներ)’