‘Այսօր մեկնարկում է «Միավորված մրցաշարը»’

744

Այսօր մեկնարկում է, այսպես կոչված «Միավորված մրցաշարը», որին կմասնակցեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի չորս ակումբներ. Մոսկվայի «Սպարտակը», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և Դոնեցկի «Շախտյորը» ու Կիևի «Դինամոն»:

«Սպարտակը» սեփական հարկի տակ կընդունի «Դինամոյին»: Ակնկալվում է, որ «Սպարտակի» կազմում հանդիպմանը կմասնակցի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Իսկ ահա երկրորդ խաղում, որտեղ «Շախտյորը» կընդունի «Զենիթին», «հանքափորների» կազմում մենք չենք տեսնի Հենրիխ Մխիթարյանին, որը իր տրանֆերային խճճված իրավիճակի պատճառով առայժմ հեռու է ֆուտբոլիսց:

«Սպարտակ» — «Կ.Դինամո» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19.30-ին, իսկ «Շախտյոր» — «Զենիթ» հանդիպումը՝ 21.30-ին։

Նախորդ հոդվածը‘Օբաման կայցելի հիվանդանոցում գտնվող Նելսոն Մանդելային’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը երթևեկելի է միայն միակողմանի’