‘Այսօր սպասվում է ամենատաք փետրվարի 3-ը վերջին հարյուրամյակում’

848

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում փետրվարի 3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 3-4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում՝ Փետրվարի 3-ին, 4-գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Երևանի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.00C (1987թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.40C (1972թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.20C

Նշենք, որ այսօր այս ձմեռվա ընթացքում հերթական անգամ ջերմաստիճանային ռեկորդն է գրանցվելու: Մինչ այժմ ամենատաք փետրվարի 3-ը եղել է 1987 թ., երբ գրանցվել է 12 աստիճան տաքություն: Այսօր օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +16: Այսինքն՝ նախկին մաքսիմալ ցուցանիշը գերազանցվելու է միանգամից 4 աստիճանով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահը մեղադրվում է մոտ 3 միլիոն եվրո թաքցնելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Էտո´Օն կարող է լքել «Սամպդորիան» տեղափոխվելուց 6 օր անց’