‘Էտո´Օն կարող է լքել «Սամպդորիան» տեղափոխվելուց 6 օր անց’

700

«Սամպդորիայի» նորեկ հարձակվող Սամուել Էտո´Օն կարող է խզել պայմանագիրն իտալական «Սամպդորիայի» հետ տեղափոխությունից ընդամենը 6 օր անց։

Calciomercato-ի տեղեկություններով, ակումբի ղեկավարությունը փորձում է կամերունցուն հաշտեցնել ակումբի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հետ։ Հակառակ դեպքում պայմանագիրը կխզվի։

Հիշեցնենք, որ Էտո´Օն, ով թիմի կազմում նորամուտը նշել էր Ա Սերիայի 21-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղում» (1:5), հրաժարվել մասնակցել կրկնակի մարզմանն ու հեռացել է մարզաբազայից առանց գլխավոր մարզչի թույլտվության։

Նախորդ հոդվածը‘Այսօր սպասվում է ամենատաք փետրվարի 3-ը վերջին հարյուրամյակում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է և իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի տարածքում ծավալել քաղաքական գործունեություն. «Առաքելություն»’