‘Այս շաբաթ՝ ԱԺ արտահերթ նիստ. Մամուլ’

1124

Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ: Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել թերթի թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետևյալն է` մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին: Ըստ թերթի տեղեկությունների, որևէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու, բացի ՀՀԿ-ականներից և ՕԵԿ-ից:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա. Մամուլ’