Անատոլի Ալտշտեյն․ «Առայժմ հիմքեր չկան ենթադրելու, թե «Օմիկրոնը» մահացու է»

533

Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կհայտնվի շատ շուտով, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային վարակաբան Վլադիմիր Չուլանովը։

Սակայն ինչպես կարծում է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը, առայժմ հիմքեր չկան ենթադրելու, թե այն ծանր հիվանդություններ է առաջացնում և մահացու վտանգավոր է։

«Բոլորը, ում մոտ հայտնաբերվել է այդ վիրուսը,  վարակը շատ թեթև են տարել։ Այնպես որ մենք առայժմ հիմքեր չունենք մտածելու, թե դա շատ վտանգավոր վիրուս է՝ մահացու հետևանքի տեսակետից»,- ասել է Ալտշտեյնը ռուսաստանյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Բրիտանացի գիտնականները նույնպես հայտարարել են, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե այդ վիրուսն ինչպես է ազդում վարակվածների վրա, և թե այս դեպքում հիվանդության ծանրությունը կախված կլինի՞ տարիքից։ Նրանց խոսքով՝ նոր շտամի դեմ պատվաստանյութերի արդյունավետության լաբորատոր հետազոտությունների առաջին արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա շաբաթներին։

Այս ընթացքում «Օմիկրոնն» արդեն իսկ վնաս է հասցրել մարդկանց բարեկեցությանն ամբողջ աշխարհում։ Վիրուսի նոր տարբերակը մարդկանց զրկել է այն համոզմունքից, թե ամենասարսափելին արդեն ետևում է, և դրանով իսկ արգելակել է լայնածավալ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ընթացքը, գրում է BBC-ի թղթակիցը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոկովիչը՝ 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող թենիսիստ
Հաջորդ հոդվածըԿիևը լուրջ հետևանքների վերաբերյալ նախազգուշացում է արել Բելառուսի ղեկավարությանը