‘Անգելա Մերկել. Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային’

370

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիան և իր դաշնակիցները չեն հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային:

«Այսօր մենք չպետք է մոռանանք Ղրիմի անօրինական անեքսիայի մասին: Մենք չպետք է մոռանանք, որ այդ ակտը կասկածի տակ դրեց  ետպատրեազմական կարգը Եվրոպայում: Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ լրիվ չեն վերականգնվել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հանդիպումից հետո մամուլի առջև հանդես գալով՝ ասել է Մերկելը:

Իր կողմից՝ Պոռոշենկոն հայտարարել է, որ մարտի 19-ին կայանալիք գագաթնաժողովում եվրոպական առաջնորդներից ակնկալում է հստակ դիրքորոշում՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ: Նա համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի նկատմամբ պետք է շարունակվեն պատժամիջոցները, եթե նա չկատարի Մինսկի համաձայնագրի պայմանները: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում միլիարդատիրոջը սպանության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Չեչենուհին իր մանկահասակ երեխաներին Հոլանդիայից տեղափոխել է Սիրիա’