‘Չեչենուհին իր մանկահասակ երեխաներին Հոլանդիայից տեղափոխել է Սիրիա’

1093

Փախստականի կարգավիճակով 15 տարուց ավելի Հոլանդիայում բնակվող չեչենուհին, ում անունը չի հաղորդվում, իր երկու մանկահասակ երեխաներին, նրանց հոր կամքին հակառակ՝ տարել է Սիրիա, որպեսզի միանա «Իսլամական պետությանը», հաղորդել են հոլանդացի դատախազները:

Ենթադրաբար՝ 32-ամյա  մայրը և երկու երեխաները՝ ութամյա որդին և յոթնամյա աղջիկը, երկրից կարողացել են դուրս գալ կեղծ անձնագրերով:

Այս մասին իշխանություններին տեղեկացրել է երեխաների հոլանդացի հայրը, որն ամուսնալուծված է չեչենուհուց: Հոլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջին անգամ են բախվում նման իրավիճակի: Նրանք այս դեպքը դիտարկում են որպես առևանգում և արդեն կալանքի միջազգային օրդեր են տվել: Հետաքննության տվյալներով՝ հունվարին կինը կապվել է իր մոր հետ և հայտնել, որ ինքը երեխաների հետ Ռաքքայում է՝ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր հենակայանում:

Հոլանդիայի իշխանությունները խոստովանում են, որ եթե կինը երեխաների հետ հատել է Սիրիայի սահմանը, ապա իրենք հազիվ թե կարող են ինչ-որ բան անել՝ նրանց վերադարձնելու համար:

Ենթադրաբար՝ առնվազն 200 հոլանդացի քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի անչափահասներ, անցել են ԻՊ-ի շարքերն  Իրաքում և Սիրիայում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Անգելա Մերկել. Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի հասցեին սպառնալիքներ են հնչել’