Անգլիայի Պրեմիեր լիգայի Փառքի սրահի նոր անդամները

321

Անգլիական Պրեմիեր լիգայի Փառքի սրահն ունի նոր 6 անդամ։

Լեգենդների շարքը համալրել են Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Դիդյե Դրոգբան («Չելսի»), Փոլ Սքոուլզը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պետեր Շմեյխելը («Մանչեսթեր Յունայթեդն», «Աստոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի») եւ Իան Ռայթը  («Արսենալ», «Վեստ Հեմ»)։

Այս տարի Փառքի սրահ էին ընդգրկվել նաեւ Ուեյն Ռունին ու Պատրիկ Վիեյրան։

Փառքի սրահն արդեն ունի 16 անդամ։ Նշված ֆուտբոլիստներից բացի, այդ պատվին նախկինում արժանացել են նաեւ Թիերի Անրին, Ալան Շիրերը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը եւ Դեւիդ Բեքհեմը։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» 3 տարվա պայմանագիր կնքեց Էրիկ տեն Հագի հետ
Հաջորդ հոդվածըՊատժամիջոցներ` Ռուսաստանի 147 քաղաքացիների նկատմամբ