Անգլիայի Պրեմիեր լիգան 2 միլիարդ ֆունտ ստերլինգի պայմանագիր է կնքել

657

Անգլիական ֆուտբոլային Պրեմիեր լիգան նոր պայմանագիր է կնքել ամերիկյան հեռուստահեռարձակող NBC Universal-ի հետ։

2022-2023 թվականների մրցաշրջանից մինչեւ 2027-2028 թվականների մրցաշրջանի հանդիպումների հեռարձակման իրավունքի վաճառքից Պրեմիեր լիգան նոր պայմանագրով կստանա 2 միլիարդ ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն։

Նախորդ պայմանագիրը Պրեմիեր լիգայի եւ NBC Universal-ի միջեւ գործում էր 2015 թվականից եւ 740 միլիոն ֆունտ ստերլինգի էր։

Այս տարվա մայիսին Պրեմիեր լիգան նաեւ անգլիական հեռուստահեռարձակողների հետ էր կնքել նոր պայմանագիր մինչեւ 2025 թվականը։ Այդ պայմանագրով Պրեմիեր լիգան կստանա 5,1 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըՓաթելը մտադիր է ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն
Հաջորդ հոդվածըԵԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը նույնպես ոչ ոքի խաղաց