Փաթելը մտադիր է ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն

556

Բրիտանիայի արտգործնախարար Փրիթի Փաթելը, որն այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։

Փաթելը հուսով է, որ եկող շաբաթ կստանա խորհրդարանի աջակցությունն այդ հարցում, որից հետո ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ օրենքում համապատասխան փոփոխություններ կարվեն։

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական բնույթի որոշակի հնարավորություններ ունի, այդ թվում՝ նորագույն զենքի ընդարձակ զինանոց և գրոհայիններ պատրաստելու ճամբարներ։ Ահա թե ինչու այսօր ես այդ քայլն եմ ձեռնարկում, ինչը կնշանակի կազմակերպության արգելքն ամբողջությամբ»,- ասվում է ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ։

Մինչ այժմ Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ահաբեկչական էին ճանաչում միայն ՀԱՄԱՍ-ի մարտական թևը՝ «Իզզ ադ Դին ալ Քասամ» բրիգադը։ Այժմ Լոնդոնը կանգնում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կանադայի շարքում, որոնք այդ կազմակերպությունն ամբողջությամբ են արգելում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլիին տեղափոխել են զինվորական հոսպիտալ
Հաջորդ հոդվածըԱնգլիայի Պրեմիեր լիգան 2 միլիարդ ֆունտ ստերլինգի պայմանագիր է կնքել