‘Անգլիայի պրեմիեր լիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել’

1063

Անգլիայի ֆուտբոլի առաջնության հերթական՝ 13-րդ խաղափուլից առանձնացրել ենք «Սանդերլենդ»-«Չելսի» և «Սահութհեմփթոն»-«Մանչեսթր Սիթի» հանդիպումները: Բաց մի թողեք այս դիմակայությունները և դուք ականատեսը կլինենք անգլիական լավագույն թիմերի ֆուտբոլային լարված ու հետաքրքական պայքարին: Այս հանդիպումները կցուցադրվեն Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում: 



«Սանդերլենդ»-«Չելսի»

Նոյեմբերի 29, ժամը՝21:30, «Ստեդիում օֆ Լայթ»

Մրցավար՝ Կևին Ֆրենդ

Անցած մրցաշրջանում «Սանդերլենդի» հանդիպումները «Չելսիի» հետ հսկայական ազդեցություն ունեցան երկու թիմերի վրա էլ: «Սև կատուների» հետ ամեն ինչ պարզ է՝ ֆուտբոլային այդ տարում հաղթելով հակառակորդին երեք խաղից երկուսում, նրանք հասան Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ և փրկվեցին առաջնությունից դուրս մնալուց: «Չելսին» էլ ունեցավ իր արդյունքները. առաջին դեպքում Ժոզե Մոուրինյոն ձեռքը թափ տվեց սադրիչ ֆուտբոլի վրա և վերադարձավ պրագմատիկ ֆուտբոլին: Երկրորդ դեպքում՝ «կապույտները», ըստ էության, բաց թողեցին չեմպիոնական տիտղոսը և Մաուրինյոյի՝ տնային խաղերում հավերժ թվացող՝ «առանց պարտության» ռեկորդը:

Հիմա Գուստավո Պոյետը ավելի համեստ կլինի իր ցանկություններում: Եվ այստեղ հարցը միայն ներկայիս «Չելսիի» փայլուն մարզավիճակին չի վերաբերում, այլև այն զգուշավորությանը, որն ունի ուրուգվայցի մարզիչը «Սահութհեմփթոնից» կրած նվաստացուցիչ պարտությունից հետո: 8 գնդակ մեկ խաղում. սա շատ ուժեղ հարված էր, և այդ օրվանից «սև կատուները» իրենց խաղում գլխավորը համարում են պաշտպանությունը և մտովի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնվում  ոչ ոքի արդյունքի հետ:

«Սահութհեմփթոն»-«Մանչեսթր» Սիթի

Նոյեմբերի 30, ժամը՝ 17:30, Սահութհեմփթոն, «Սենթ Մերիս» մարզադաշտ

Այս պահին չեմպիոնական մրցավազքում «Չելսիին» հետապնդում են «Սահութհեմփթոնն» ու «Մանչեսթր Սիթին»: Եվ հենց այս թիմերն էլ «Սենթ Մերիս»-ում կպարզեն, թե ո՞վ է նրանցից ուժեղը:

Անցած խաղափուլում տեղի ունեցած «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման ժամանակ Ֆորսթերի ծայրահեղ անհաջող դուրս գալը թույլ չտվեց «սրբերին» հավաքել առավելագույն միավորներ: «Սահութհեմփթոնը» մրցակցին հաղթում էր բոլոր ճակատներում, այնուհանդերձ, միայն խաղավարտին մոտ կարողացան գոլ խփել և խաղն ավարտել ոչ ոքի արդյունքով: Այսպիսով՝ վաստակելով 26 միավոր, Կումանի թիմը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականն Անգլիայի առաջնությունում:

«Մանչեսթր Սիթին»տանն ընդունել էր «Սոունսիին» և մի կերպ, Բոնիի  խփած արագ գոլից հետո, հաջողվեց հաղթանակի հասնել: «Քաղաքացիներից» աչքի ընկան Յյովետիչն ու Տուրեն: Հիմա թիմը 24 միավորով 3-րդ տեղում է:  

Այս հանդիպումը համարվում է կենտրոնական, բայց մտավախություն կա, որ այն իր խաղով այդպիսին չի դառնա: «Սահութհեմփթոնը» շատ հուսալի է պաշտպանությունում:  Թիմը  ընդամենը 6 գնդակ է բաց թողել տնային առաջնությունում, որից ընդամենը մեկը՝ սեփական դաշտում: Անկասկած. «Մանչեսթր Սիթիի» հարձակման գիծը շատ հզոր է, բայց շատ գոլեր խփել «քաղաքացիներին» չի հաջողվում: Միևնույն ժամանակ.պետք է նշել, որ «Սահութհմփթոնը» նույնպես կարողանում է գոլեր խփել: Կումանի թիմը իր գոլերի մեծ մասը (17-ը 24-ից) խփել է տանը: «Մանչեսթր Սիթին»  առջևում ավելի «հարմարավետ» մրցակիցներ ունի միավորներ հավաքելու համար, և ներկայում ավելի շատ պետք է մտածել Իտալիայում տեղի ունենալիք հանդիպման մասին: «Սահութհեմփթոնին», ընդհակառակը, մի ողջ ամիս դժվարին հանդիպումներ են սպասվում «Արսենալի», «Չելսիի»և «Մանչեսթր Յունայթեդի» հետ:

Հնարավոր է՝ վերոնշյալը կարևոր դեր ունենա և այս հանդիպմանը գոլային հրավառություն չտեսնենք: Հավելենք նաև, որ «սուրբերը» արդեն երկու տարի է, ինչ «քաղաքացիներին» սեփական դաշտում չեն պարտվել:

Նախորդ հոդվածը‘Անցած շաբաթ Ադրբեջանն ավելի քան 12000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» հաղթահակ տոնեց (տեսանյութ)’