‘Անցած շաբաթ Ադրբեջանն ավելի քան 12000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ ‘

1215

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 12000 կրակոց:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Չէ՞ որ, այնուամենայնիվ, Ծննդյան տոներ են»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել’