Անգլիացի ֆուտբոլիստուհիները ստացել են այնքան, ինչքան Ռոնալդուն ստանում է մեկ օրում

377

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստուհի ստացել է 65,5 հազար եվրո (55 հազար ֆունտ ստերլինգ), հաղորդում է Daily Star-ը՝ նշելով, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մեկ օրվա վարձատրությունն է այդքան։

Տղամարդկանց Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալու համար ստացել էր 300  հազար եվրո։ Անգլիան եզրափակիչում պարտվել էր Իտալիային։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում կանանց Անգլիայի թիմը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր Գերմանիայի թիմին։

Նախորդ հոդվածըԲորխա Մայորալը հեռացավ Մադրիդի «Ռեալից»
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականների հաղթանակները