‘«Անդերլեխտի» գլխավոր տնօրեն. Հաջողության դեպքում մազերս մանուշակագույն կներկեմ’

875

Բելգիական «Անդերլեհտի» գլխավոր տնօրեն Հերման վան Հոլսբեկը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը մեծ թիմի համար մեծ իրադարձություն կլինի:

 «Շատ դժվար կլինի դուրս գալ մի խմբից, որտեղ հանդես են գալիս «Միլանը», «Զենիթը» եւ «Մալագան»: Բայց եթե մենք դա անենք, ես մազերս մանուշակագույն կներկեմ»,- Հոլսբեկի խոսքն է մեջբերում «Անդերլեհտի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Անդերլեհտը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում հոկտեմբերի 24-ին հյուրընկալվելու է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»…

Նախորդ հոդվածը‘Հանցագործների շահերն սպասարկող արդարադատություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում մեկ օրվա ընթացքում 120 մարդ է զոհվել’