‘Անդրանիկ Թեւանյան. Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է դառնում իշխանափոխության իրականացումը’

2894

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը «ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է. «Գործող իշխանությունը բացարձակ դիլետանտ և անմեղսունակ է, որովհետև միայն անմեղսունակը կարող է 3-4 տարի հսկայական բանակցություններ վարել Եվրոմիության հետ, քննադատել Մաքսային միությանը միանալու գաղափարը, հակառուսական հիստերիա հովանավորել և խրախուսել ու վերջում հայտնվել Պուտինի առանձնասենյակում, հետո սփրթնած դեմքով դուրս գալ այնտեղից և հայտարարել, որ միանում ենք Մաքսային միությանը»: Նա նաեւ նշել է, որ այսօր ՀՀ-ի համար ազգային անվտանգության խնդիր է դառնում իշխանափոխության իրականացումը, եւ ով այդ հարցը չի հասկանում, չի ընկալում, կամա թե ակամա ծառայում է Ս. Սարգսյանի իշխանությանը, որը հասցրել է 100 հազարավոր մարդկանց արտագաղթի, աղքատության շեշտակի աճի, տնտեսության անկման, ներդրումների պակասի և Ս. Սարգսյանի սիրած խոսքով ասած` գաղջ մթնոլորտի: «Այդքանից հետո նրանք պետք է հեռանային, բայց քանի որ իրենց կամքով չեն գնում, ապա հասարակության ակտիվ զանգվածի, քաղաքական ուժերի ու բոլորիս խնդիրն է օգնել նրանց, որ հեռանան»,– իր տեսակետն է հայտնել Թևանյանը:

Նյութն ամբողջությամբ ` «Ժողովուրդ» օրաթերթում:

  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը երեկ էլ ինքնաասուլիս է ունեցել, բայց այն եթեր չի գնալու’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Վրաստանում արդար ընտրությունները կանդրադառնան եվրատլանտյան ինտեգրման վրա’