Անդրես Ինիեստա. Հավատում եմ, որ Իսպանիան կարող է նվաճել աշխարհի գավաթը

238

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող, ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինիեստան խոսել է աշխարհի առաջնությունում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հնարավորությունների մասին։

«Ես հավատում եմ, որ Իսպանիան կարող է նվաճել աշխարհի գավաթը, հավատում եմ այս խաղացողների, մարզիչի հնարավորություններին։ Լուիս Էնրիկեն առավելագույնն է կորզում իր թիմերից։ Կարծում եմ՝ նրանք ամենածանր եւ վճռական պահերին կկարողանան դիմադրել եւ հաղթահարել»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ինիեստան Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ խաղացել է «Բարսելոնայում» 2014-2017 թվականներին։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։

Նախորդ հոդվածըՇակիրան, Դու Լիպան եւ Ռոդ Ստյուարտը հրաժարվել են երգել ԱԱ-2022-ի բացմանը
Հաջորդ հոդվածըՍադիո Մանեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը