Շակիրան, Դու Լիպան եւ Ռոդ Ստյուարտը հրաժարվել են երգել ԱԱ-2022-ի բացմանը

242

Կոլումբացի երգչուհի Շակիրան հրաժարվել է երգել նոյեմբերի 20-ին նախատեսված աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, թեեւ նախնական պայմանավորվածություն եղել է, հաղորդում է իսպանական Marca-ն։

45-ամյա երգչուհին հրաժարվել է Քաթարում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատություններից հետո։

Աշխարհի առաջնության բացմանը չեն մասնակցի նաեւ ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան եւ անգլիացի երգիչ Ռոդ Ստյուարտը։

Նախորդ հոդվածըԱվստրալիայի ֆուտբոլային լիգան կփորձի հրավիրել Ռոնալդուին
Հաջորդ հոդվածըԱնդրես Ինիեստա. Հավատում եմ, որ Իսպանիան կարող է նվաճել աշխարհի գավաթը