‘Անդրես Ինիեստա. Ճապոնիայում մրցակիցները շատ նման են միմյանց, և հաղթանակ տոնելը հեշտ գործ չէ’

1061

«Վիսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է ճապոնական թիմում իր զգացողությունների մասին:

«Ցանկանում էի շարունակել ֆուտբոլային կարիերաս: Հիմա շատ բան է փոխվել, նախագիծն այլ է, սակայն այստեղ ևս ֆուտբոլային շունչը զգացվում է:

Ցանկացած թիմի հաղթելն էլ բարդ է, սակայն Ճապոնիայում ամեն ինչ ավելի դժվար է: Մրցակիցները շատ նման են միմյանց, և հաղթանակ տոնելը հեշտ գործ չէ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում EFE-ն:

Հիշեցնենք, որ Ինիեստան միևնույն թիմում խաղում է Դավիդ Վիլյայի, Լուկաս Պոդոլսկու և Սերխի Սամպերի հետ:

Նախորդ հոդվածը‘Բոատենգն ու Հումելսն ամռանը կարող են լքել «Բավարիա»-ն’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանական քարոզիչների թշվառությունը’