‘Քոչարյանական քարոզիչների թշվառությունը’

2261

7or.am կայքը տեղադրել է ռուսաստանյան մի  լրատվամիջոցի ռեպորտաժ (բնականաբար՝ ծնված քոչարյանական ֆինանսների օգնությամբ), որտեղ, ի թիվս այլ անձանց, խոսում է նաև ռուսաստանցի հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն։  Նյութը վերնագրված է․ «ՌԴ գլխավոր լրատվական ալիքը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղաքական հետապնդյալ, Լևոն Տեր-Պետրոսյանին՝ փորձառու սադրիչ, Նիկոլ Փաշինյանին՝ ապօրինություններ իրականացնող. Սվանիձեի գնահատականը (տեսանյութ)»։

Ինչպես տեսնում եք, վերնագրից կարելի է հասկանալ, որ վերը նշված մտքերի հեղինակը Սվանիձեն է։ Սակայն տեսանյութում Նիկոլայ Սվանիձեն խոսում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի մասին, և նրա տեքստում գոյություն չունեն վերնագրում տեղ գտած Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերող մտքերից ոչ մեկը։ Այս մտքերն արտահայտվում են հաղորդման անհայտ հաղորդավարի կողմից, բայց քոչարյանական քարոզիչներն այս միտքը վերագրում են Սվանիձեին, որը հաղորդման մեջ Տեր-Պետրոսյանի մասին որևէ միտք չի հայտնել։

Այս էժան մանիպուլյացիայի միջոցով անհայտ հաղորդավարի մտքերը վերագրելով հեղինակավոր լրագրող Սվանիձեին՝ փորձում են Քոչարյանի գրասենյակում ծնունդ առած այդ ցնդաբանություններին կշիռ տալ։

Ահա այսպիսի ժուլիկություն։ Ժողովրդական խոսքով ասած՝ այլ հնար չունենալով, փորձում են կախվել փրփուրներից։ Խորապես գիտակցելով, որ ճշմարտության վերհանման միջոցով անհնար է Ռոբերտ Քոչարյանին ընդունելի դարձնել հայ հասարակության շրջանում, և դրանով միայն ավելի է ուժգնանալու հայ ժողովրդի ատելությունը նրա անձի նկատմամբ, քոչարյանական վարձու  քարոզիչները իրենց զինել են միակ գործիքով՝ խեղաթյուրել ամեն հնարավոր բան, ամեն հնարավոր առիթով։ Ավելի թշվառ ու եղկելի վիճակ դժվար է պատկերացնել։ Նրանց թվում է, թե հայ հասարակությունն այնքան անգրագետ է, որ հնարավոր է նրանց հրամցնել սուտը՝ ճշմարտության տեղ, ատելին՝ սիրելիի տեղ։

 

 

 

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինիեստա. Ճապոնիայում մրցակիցները շատ նման են միմյանց, և հաղթանակ տոնելը հեշտ գործ չէ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ոչնչից մեծ աղմուկ»-ի եկամտաբեր ժամանակներ են’