‘Անդրես Ինյեստա. Մեսին Նեյմարին ավելի ուժեղ կդարձնի’

847

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը:

«Նեյմարը մեզ շատ բան կարող է տալ, որովհետեւ նա չափազանց տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա մեր խաղը կուժեղացնի գոլ խփելու, պաշտպանությունը ճեղքելու եւ երկրպագուներին ուրախացնելու ունակությամբ: Նա երկար ճանապարհ ունի:

Նեյմարը ընտրել է հնարավոր տարբերակներից լավագույնը: Մեսին Նեյմարին ավելի կուժեղացնի, իսկ Նեյմարը Մեսիին ավելի կուժեղացնի»,- ասել է Ինյեստան:

Հիշեցնենք, Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնային» արժեցել է 57 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի հետ պայմանագրով, Նեյմարի փոխհատուցման գինը կազմում է 190 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները լուրջ են ընդունել «7,5» ներկայացման հումորը. «Հրապարակի կլորը» վաճառքի է հանվել արդեն այսօր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ են Սարգսյան- Մեդվեդև հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունները միմյանցից տարբերվում’