Անելկան գլխավոր տնօրենի պաշտոն է ստացել թուրքական ակումբում

290

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի», «Ռեալի», ՊՍԺ-ի, «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» եւ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Նիկոլա Անելկան նշանակվել է թուրքական «Ումրաինեսպոր» ակումբի գլխավոր տնօրեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ումրանիեսպորը» հանդես է գալիս Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում եւ ընթացիկ առաջնությունում 11-րդն է։

Հիշեցնենք, որ Անելկան անցած շաբաթ հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստանում էր։ ՊՍԺ-ի դեսպանի կարգավիճակում ներկայացված Անելկան խոսել էր Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու ծրագրերի մասին։

Նախորդ հոդվածըAustralian Open. Եզրափակիչում Մեդվեդևը կխաղա Սիների հետ
Հաջորդ հոդվածըՀայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում