Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում

335

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հունվարի 27-ի դրությամբ ձյուն է տեղում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածըԱնելկան գլխավոր տնօրենի պաշտոն է ստացել թուրքական ակումբում
Հաջորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով