‘Անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնկարահանի կոմիքսների հիման վրա’

767

Հայտնի անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնկարահանի կոմիքսների հիման վրա: Հոկտեմբերի 29-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ Մարկ Բորեալը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հաղորդել է, որ մանկական կոմիքսների հիման վրա մուլտսերիալ նկարահանելու առաջարկ է ստացել: Նրա խոսքով, նախատեսվում է նկարահանել 54 սերիա`յուրաքանչյուրը 13 րոպե տևողությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ReAnimania անիմացիոն ֆիլմերի V միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Մարկ Բորեալի և Տիբու Շատելի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմը ժյուրիի հատուկ  հիշատակության է արժանացել Անսիի փառատոնում /Ֆրանսիա/: «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը նկարահանվել է կոմիքսների հիման վրա: 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 500 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սպիվակովի գլխավորությամբ, Հայաստանում հանդես կգա համերգով ‘