‘Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սպիվակովի գլխավորությամբ, Հայաստանում հանդես կգա համերգով ‘

857

Նոյեմբերի 10-11-ն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Նոյեմբերի 11-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նվագախումբը՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները տեղի են ունենում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

 

Նախորդ հոդվածը‘Անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնկարահանի կոմիքսների հիման վրա’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել’