‘Անկախության հանրաքվե-22. Գնացել եմ մեր տեղամասը եւ անկախության համար ասել եմ «ԱՅՈ»-ս’

1084

22 տարի առաջ՝ 1991թ. Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Դա մի գործընթաց էր, որին լծվել էին բոլորը՝ մեծ ու փոքր, բանվոր թե գյուղացի, աղքատ թե հարուստ: Դա մի գործընթաց էր, որին իրենց ավանդը դնելը մեծ պատիվ էին համարում  մեր ազգի մտավորականները, սերուցքը: Ահավասիկ, ներկայացնում ենք սեպտեմբերի 21-ի հանրաքվեի եւ անկախ պետականության գործընթացին մասնակցած մտավորականների խոսքը՝ հանրաքվեի ժամանակ:

Հակոբ Հակոբյան

Ճիշտն ըսելով, ես արդեն առաջին օրը գնացել եմ մեր տեղամասը եւ անկախության համար ասել եմ «ԱՅՈ»-ս:

Գրեթե 3 տարի առաջ եկել եմ Սովետական Հայաստան՝ տասնամյակներ տենդագին երազելով, որ հաստատվիմ իմ նախնիներու հայրենիքը եւ նաեւ հավատալով, որ Սովետական Հայաստանը ազատ ու երջանիկ երկիր է եղբայրական եւ ազատ ժողովուրդներու ընտանիքի մեջ: Եկա եւ տեսա, որ ժողովուրդս ապրում է ատելի բռնապետության մեջ, որ ոչ միայն ստրկության վարչակարգ մըն է իր տիրապետության մեջ ապրող ժողովուրդներու համար, այլ նաեւ պետություն մըն է, որ պատրաստվում է ամբողջ երկրագունդը քանդել: Անկախության իմ երազը պատկերանում էր սովետական վարչակարգի կործանումով:

Այսօր, փառք Աստծո, ազատվեցինք: Մեր ժողովրդի մասնակցությամբ կործանվեց այդ վարչակարգը: Ես արդեն ինձ հոգեպես ազատ եւ անկախ եմ զգում:

Մեր ժողովրդին եւ կառավարությանը մնում է համերաշխության ձեւեր գտնել աշխարհի մյուս ժողովուրդներու եւ պետություններու հետ՝ իրապես մեր ժողովրդին ապահովելու համար ազատ, անկախ, ապահով կյանք:

Շարունակելի 

 

Նախորդ հոդվածը‘Անկախության հանրաքվե-22. Վերականգնում ենք մեր կորսված անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. Հոգեբանորեն «Յունայթեդից» ավելի ուժեղ ենք’