‘Անկումը հանքարդյունաբերության և հանքավայրերի շահագործման ոլորտում կազմել է 6%’

881

Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2014-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2%, մինչև 101.9 մլրդ դրամ, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Անկումը հանքարդյունաբերության և հանքավայրերի շահագործման ոլորտում կազմել է 6%, մինչև 17 մլրդ դրամ: Վերամշակվող արդյունաբերության ծավալն աճել է 1%, մինչև 68,5 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և կոնդիցիոն օդի մատակարարումն ընդհանուր առմամբ աճել է 3,9%, մինչև 14.9 մլրդ դրամ: Ջրամատակարարումից, թափոնների մաքրումից ու վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի ստացման եկամուտներն աճել են 6,2%, մինչև 1,5 մլրդ դրամ: (ՀՀ ԿԲ փոխարժեքը հունիսի 30-ին կազմել է 407.58 դրամ մեկ դոլարի դիմաց):

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք, նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքական գործիչները վաղվա ակցիայի ժամանակ կլինեն քաղաքացիների կողքին ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն կազմակերպությունը չէ, որը որոշում է`լավաշը հայկակա՞ն է, թե ոչ’