‘Անհայտ անձը Թուրքիայում կրակել է պատգամավորության թեկնածուի վրա’

1294

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից (ԺՀԿ) խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էլիֆ Դոհան Թյուրքմենը վիրավորվել է Ադանա քաղաքում, երբ անհայտ անձը ավտոմեքենայով անցնելիս կրակ է բացել նրա ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:

Փամփուշտը դիպել է Թյուրքմենի ոտքին ՝այն ռեստորանում, որտեղ նա ժամանել էր նախընտրական միջոցառմանը մասնակցելու համար: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են հունիսի 7-ին:Ներկա նախընտրական շրջանը, ի տարբերություն նախորդի՝ բավական լարված մթնոլորտում է անցնում:

Նախորդ շաբաթ երկու պայթյուն որոտաց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության գրասենյակներում, հարձակումներ կատարվեցին իշխող Արդարության և զարգացման կուսակցության գրասենյակների վրա, Բուրսայի քաղաքապետարանի ղեկավարը ծանր վիրավորվեց իր աշխատասենյակում և այլն:  Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մայրը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը և Պուտինը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը’