‘Քեմերոնը և Պուտինը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը’

1001

Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը կրկին կհամատեղեն ջանքերը Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում քննարկվել է անվտանգության ոլորտում բրիտանական և ռուսաստանյան խորհրդականների միջև բանակցությունների վերսկասման հարցը:

Հաղորդվում է, որ Պուտինը զանգահարել է Քեմերոնին, որպեսզի շնորհավորի մայիսին անցկացված համընդհանուր ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Երկու երկրների առաջնորդների զրույցը տևել է 30 րոպե, հիմնական թեմաները եղել են Սիրիան և Ուկրաինան: Վերջինիս իրավիճակի կապակցությամբ՝ Քեմերոնը նշել է, որ իրենց միջև դեռևս տարաձայնություններ կան՝ այդ երկրի արևելքում զինված հակամարտության մեջ Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձը Թուրքիայում կրակել է պատգամավորության թեկնածուի վրա’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանին սեփական փողերը քչություն են անում, Փայլակ Հայրապետյանից է 1 մլն դրամ ուզում’