‘Անձնագրային ծառայությունները աշխատելու են նաեւ նոյեմբերի 10-ին և 11-ին’

1352

Ոստիկանությունից հայտնում են, որ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։

Նշվում է, որ գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի`ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն։

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ առաջնորդներն Աստանայում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան’