‘ՀԱՊԿ առաջնորդներն Աստանայում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը’

1479

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդներն Աստանայի գագաթնաժողովում այսօր քննարկելու են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը՝ Հայաստանի՝ պաշտոնից ազատված ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովի խոսքով՝ այդ պաշտոնում քննարկվում է երեք թեկնածություն:

«Գագաթնաժողովն սկզբում կկայանա նեղ կազմով, կքննարկվի չափազանց կարևոր հարց՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ: Քննարկվում է երեք հնարավոր տարբերակ. կամ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի (Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Սեմերիկովի) պաշտոնավարումը մինչև 2020 թ. մայիս, կամ այբբենական կարգով Հայաստանին (Армения) հաջորդող Բելառուսի ներկայացուցչի ընտրություն, կամ էլ երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը՝ հայ ներկայացուցչի ընտրություն մինչև 2020 թ. մայիս ժամկետով»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Սուարեսի տխուր ցուցանիշը ՉԼ-ում’
Հաջորդ հոդվածը‘Անձնագրային ծառայությունները աշխատելու են նաեւ նոյեմբերի 10-ին և 11-ին’