‘Անսիի փառատոնի տնօրեն. Կոտրվում է այն կարծրատիպը, թե անիմացիան պետք է լինի միայն մանկական’

1085

Աշխարհում կոտրվում է այն կարծրատիպը, որ անիմացիան պետք է լինի միայն մանկական, նշել է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Տիցիանա Լոսկին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:

«Անիմացիան զարգանում է շատ լավ տեմպերով, քանի որ, վերջապես, կա այն բանի գիտակցում, որ անիմացիան պետք է լինի ոչ միայն մանուկների, այլև մեծահասակների համար: Կարևոր է հասկանալ, որ անիմացիան նույնպես կարող է ուղերձ հղել արդիական հարցերի վերաբերյալ»,- նշել է Լոսկին: «Գլխավորն այն է, որպեսզի դա լինի որակյալ, լավ ֆիլմ, որը հույզեր է առաջացնում հանդիսատեսի շրջանում», — ավելացրել է նա:

Լոսկին նաև դրական է գնահատել Երևանում ընթացող անիմացիոն ֆիլմերի «Ռեանիմանիա» փառատոնը: «Առաջին անգամ ես «Ռեանիմանիային» ներկա եմ եղել 2009 թվականին և կարծում եմ, որ այն տարեցտարի դառնում է  ավելի պրոֆեսիոնալ: Ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ նման փառատոների առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ասել է նա:

Տիցիանա Լոսկին Երևան  է ժամանել որպես «Ռեանիմանիա» 5-րդ միջազգային փառատոնի հյուր, որի շրջանակներում հանդիսատեսի դատին է հանձնվել Անսիի փառատոնի լավագույն ֆիլմերի առանձին ծրագիր:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Գրիգորի Լեպսին մեղադրում է մաֆիայի հետ կապերի մեջ’
Հաջորդ հոդվածը‘26.5 մլն Փեսա Միշիկին՝ Վատիկանի դեսպանատան համար ‘