‘Անվտանգության ծառայությունը տեղեկություն չունի Յանուկովիչի ձերբակալման մասին’

1028

Սոցիալական ցանցերում տարածվում են զանազան տեղեկություններ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման եւ երկիրը լքելու վերաբերյալ: Վիկտոր Նալիվայչենկոն, ով լիազորված է վերահսկել Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործունեությունը, հայտնում է, որ որեւէ տեղեկություն չունի Ղրիմում Յանուկովիչի ձերբակալման մասին:

«Ոչինչ չեմ կարող ասել, ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն»,- նշել է նա՝ մեկնաբանելով, սոցիալական ցանցերում տարածված լուրերը:

Ավելի վաղ՝ պատգամավոր Օլեգ Լյաշկոն իր Ֆեյսբուքյան էջում գրում էր, որ Վիկտոր Յանուկովիչը ռուսական ռազմանավով լքել է Ուկրաինան:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը կքննարկի Ուկրաինայում ձեւավորված ճգնաժամային իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’