Անտոնիո Կոնտեն «Յունայթեդը» գլխավորելու պայման ունի

595

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն համաձայնել է ստանձնել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը՝ մեկ պայմանով, հայտնում է լրագրող Դունկան Կասլսը։

Իտալացի մասնագետը, որը հեռացավ «Ինտերից» նախորդ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է «Յունայթեդի» ղեկին փոխարինել Օլե-Գունար Սուլշերին, եթե անգլիական գրանդն իր առջև նպատակ դնի՝ հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում։

Ըստ աղբյուրի, անգլիական գրանդի համար տարբերակ է նաև Զինեդին Զիդանի թեկնածությունը։

Նախորդ հոդվածըՄեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Վան Բոմելը հեռացվեց Վոլֆսբուրգից