Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում

511

Փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց չորրորդ հանդիպումը, սակայն դեռ գոլ չի խփել։ 2005-2006 թվականների մրցաշրջանից հետո արգենտինացի հարձակվողն առաջին անգամ չի կարողանում գոլ խփել առաջնության առաջին չորս հանդիպումներում։

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մարսելին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Մեսին ու Մբապեն անցկացրին ամբողջ հանդիպումը, Նեյմարը փոխարինվեց 83-րդ րոպեին։

ՊՍԺ-ն 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մարսելը» չորրորդն է՝ 18 միավոր։

Նախորդ հոդվածըՀայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. Մաս 1
Հաջորդ հոդվածըԱնտոնիո Կոնտեն «Յունայթեդը» գլխավորելու պայման ունի