‘Անտոնիո Կոնտե. «Իտալիայի հավաքակա՞ն, ես մնում եմ «Չելսիում»’

1473

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որի, ինքը պետք է գլխավորի Իտալիայի ազգային հավաքականը:

Մինչ այդ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիսար Ռոբերտո Ֆաբբրիչինին և նրա օգնական Ալեսսանդրո Կոստակուրտան հայտարարել էին, որ Կոնտեն, Ռոբերտո Մանչինիի, Կառլո Անչելոտիի և Կլաուդիո Ռանիերիի հետ միասին մտնում են ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում: 

— Կոստակուրտան իմ ընկերն է, և մենք 1994թ-ին միասին հանդես ենք եկել Իտալիայի հավաքականում: Հնարավոր է, որ նա մոռացել է, որ դեռ 18 ամսվա պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ և մտադիր եմ մինչև վերջ այդ պայմանագրով աշխատել: Չնայած բոլոր խոսակցություններին, ցանկանում եմ մնալ ակումբում: Չգիտեմ՝ ինչու է իմ ապագայի վերաբերյալ այսքան բամբասանքներ պտտվում: Ես դեռ մնում եմ «Չելսիում»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հավելենք, որ Կոնտեն արդեն 2014-2016թթ մարզել է Իտալիայի հավաքականը:

Նախորդ հոդվածը‘Վենգերն ո՞ւմ կցանկանար տեսնել թիմի առաջատարի դերում’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-«Էվերթոն». խաղից առաջ’