‘«Արսենալ»-«Էվերթոն». խաղից առաջ’

1834

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ  տուրի հանդիպումներից մեկում այսօր միմյանց դեմ դուրս կգան «Արսենալն» ու «Էվերթոնը»: Այս հանդիպումն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել հատկապես մեզ՝ հայ երկրպագուներիս համար, որովհետև, ինչպես վստահեցրել է թիմի մարզիչ Վենգերը, խաղի մեկնարկի առաջին իսկ րոպեներից խաղադաշտում կտեսնենք  Հենրիխ Մխիթարյանին:

«Ասենալը» վերջին հանդիպման ժամանակ ցավալիորեն արտագնա խաղում պարտվեց «Սոունսի»-ին: «Զինագործները» հանդիպման հենց սկզբից ֆավորիտներ էին, և նույնիսկ առաջինը բացեցին հանդիպման հաշիվը:  Սակայն, «կարապներին» դա չվհատեցրեց:  Արդեն 1 րոպե անց նրանք հավասարեցրին հաշիվը, իսկ արդեն 2-րդ խաղակեսում հյուրերին հաղթեցին 3:1 հաշվով: Արտագնա խաղերում ձախողումները այս մրցաշրջանում Վենգերի սաների համար կարծես թե դարձել են հաճախակի: Հյուրերի դաշտում  թիմն հաղթել է ընդամենը 3 հանդիպումներում, մինչդեռ տանն է ձեռք բերել իր հավաքած միավորների մեծ մասը:  Անշուշտ, չի կարելի չնշել, որ երբեմն անգամ տանը  «Արսենալը» մրցաշրջանի երկրորդ կեսում  այնքան էլ վստահ չի խաղում: Վերջին 5 հանդիպումներում  «զինագործները» հաղթել են միայն «Նյուքասլին» 1:0 և «Քրիստալ Պէլասին» 4:1 հաշիվներով:

Իսկ ահա իրենց գլխավոր մրցակիցներին այդպես էլ չկարողացան պարտության մատնել: Այս խաղում կարելի է հաղթանակ սպասել, քանի որ «Արսենալն» ուժեղացրել է հարձակման գիծը, թեև թիմին հարկավոր են նաև պաշտպաններ: «Բորնմութի» և «Սուոնսիի» դեմ խաղերը վկայում են պաշտպանական գծի թերությունների մասին: Հուսանք՝ եթե խաղադաշտում լինեն Պիեր-Էմերիկ Օբամեյնագը և Հենրիխ Մխիթարյանը, ապա թիմը կհաղթի:  

«Էվերթոնը» անցած տուրում «Լեսթերի» հետ խաղում ապացուցեց, որ դեռ ամեն ինչ կորած չէ:  Թիմում իր նորամուտը կրկնակի գոլով նշեց Թեո Ուոլքոթը՝ ևս մեկ անգամ ապացուցելով ռմբարկուի իր հատկությունների մասին:  Այս հաղթանակով ընդհատվեց թիմի՝ 7 խաղ անընդմեջ առանց հաղթանակների անցկացրած խաղերի շարքը: Մրցաշարային աղյուսակում թիմն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը և այսօր կփորձի էլ ավելի հեռանալ առաջնությունից դուրս մնալու վտանգավոր գոտուց:    

 

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. «Իտալիայի հավաքակա՞ն, ես մնում եմ «Չելսիում»’
Հաջորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. ՋՐԻ ԿԵՐՊԸ (THE SHAPE OF WATER) ‘