Անտոնով․ ՌԴ ԶՈՒ-ն կոչնչացնի Abrams տանկերը

191

Ռուսաստանյան բանակը կոչնչացնի ամերիկյան M1 Abrams տանկերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների մնացած բոլոր ռազմական տեխնիկան, եթե ԱՄՆ վարչակազմը որոշի դրանք մատակարարել Ուկրաինային, երեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները Կիևին տանկեր մատակարարելու հավանականության վերաբերյալ։

«Ուկրաինական ճգնաժամի ընթացքում վաշինգտոնյան վարչակազմը բազմիցս կիրառել է ԶԼՄ-ներում տեղեկությունների հրապարակումը Կիևի ռեժիմին սպառազինության և տեխնիկայի նշանակալի մատակարարումների նախօրեին․ ամերիկացիները մշտապես բարձրացնում են իրենց խամաճիկներին հատկացվող ռազմական օգնության նշաձողը։ Դա հատկապես ակներև  է դառնում, երբ ՌԴ ԶՈՒ-ն նոր հաղթանակներ է տանում և վստահաբար ազատագրում է Ռուսաստանի տարածքները նացիստական սպառնալիքից,- ասել է Անտոնովը։ — Կասկածից վեր է, որ եթե որոշում կայացվի Կիևին M1 Abrams տանկեր փոխանցել, ամերիկյան տանկերը մեր զինվորների կողմից կոչնչացվեն ճիշտ այնպես, ինչպես ոչնչացվում են նատօ-ական տեխնիկայի մյուս նմուշները։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը նպատակասլաց կերպով փորձում է մեզ ռազմավարական պարտության մատնել»,- շեշտել է Անտոնովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռեալը» կողմնորոշվել է հաջորդ գլխավոր մարզչի հարցում
Հաջորդ հոդվածըՊերուի նախագահը պատրաստ է հրաժարական տալ