‘Աշխատանքային խումբ՝ էներգետիկ վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով’

1678

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Այդ մասին հաղորդում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկու խորհրդականն առաջարկում է ռուսաց լեզուն վերանվանել «ռուսաստաներեն»’