‘Աշխատավարձերը բարձրանու՞մ են, թե՞ իջնում. Մամուլ’

1192

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) սույն ուսումնական տարվանից կրճատվել են աշխատավարձերը, ինչպես հայտնի է դարձել «ՀԺ»-ին՝ ամբողջ 40-ից 80 հազար դրամով։ Թերթին ահազանգած դասախոսներից մեկից ստացած տեղեկությունների համաձայն՝ դոցենտի աշխատավարձն, օրինակ, 130 հազարից դարձել է 80 հազար, պրոֆեսորինը՝ 180 հազարից՝ 100 հազար դրամ։ Գիտական կոչում չունեցող դասախոսներն այսուհետ ստիպված են 30 հազար դրամ աշխատավարձ ստանալ՝ նախկին 80-90 հազար դրամի փոխարեն։

Այս փոփոխությունները կապված են աշխատավարձերի հաշվարկման նոր կարգի հետ։ Խնդրի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար հարցում է արվել բուհ։ Լրատվական ծառայությունից, հաստատելով հանդերձ աշխատավարձի հաշվարկման կարգում կատարված փոփոխություններն ու դրա հետևանքով աշխատավարձերի նվազումը, խնդրել են հարցումն ուղարկել գրավոր՝ թվերի հարցում սխալ թույլ չտալու նկատառումով։ Ռեկտոր Արա Ավետիսյանից էլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Առանց հարցը լսելու, նա նախ ասել է, որ զբաղված է՝ խոստանալով ետ զանգել, հետո արդեն չի պատասխանել հեռախոսազանգին։ Թերթը հավելում է, որ Պոլիտեխնիկն այն բուհերից մեկն է, որտեղ սույն ուսումնական տարվանից առաջ 12-17 տոկոսով բարձրացել էր ուսման վարձը։ Ներկայումս այստեղ տարեկան վարձը 402-ից 522 հազար դրամ է ։

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը հանդիպել է Մուլժնիեկսին’
Հաջորդ հոդվածը‘Ձվեր ու պոմիդորներ՝ Փոստանջյանի ուղղությամբ. Մամուլ’