‘Զուրաբյանը հանդիպել է Մուլժնիեկսին’

1305

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուլժնիեկսին: Մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ Զուրաբյանը խոսել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործից, եւ մասնավորապես, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանից, քաղաքական ակտիվիստների նկատմամբ արձանագրվող հարձակումներից, հեռուստաընկերությունների ազատության, մարտիմեկյան սպանդի բացահայտման, ինչպես նաեւ հանձնակատարի առաջիկա Հայաստան կատարելիք այցի մասին:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն քննադատել է Ռուսաստանի գործողությունները Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխատավարձերը բարձրանու՞մ են, թե՞ իջնում. Մամուլ’