Աշխարհի ակումբային առաջնությունում Եվրոպան կունենա 12 թիմ

241

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Խորհուրդը հաստատել է նոր ձեւաչափով անցկացվելիք աշխարհի առաջնությունում ամեն մայրցամաքային կոնֆեդերացիայից մասնակիցների քանակը։

Եվրոպան կունենա 12 մասնակից, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Հարավային Ամերիկան ներկայացված կլինի 6 թիմով, Ասիան, Աֆրիկան, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի երկրները՝ 4-ական թիմով, Օվկիանայի երկրները՝ 1 թիմով։ Մեկ տեղ էլ երաշխավորված է առաջնության կազմակերպիչ երկրի թիմի համար։

Անցած տարվա դեկտեմբերին ՖԻՖԱ-ն որոշել էր, որ 2025 թվականից աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու է 32 թիմ։ 2025 թվականին մրցաշարը կանցկացվի հունիս-հուլիսին։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» ուժեղ էր ՊՍԺ-ից, «Միլանը»՝ «Տոտենհեմից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»