Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

245

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է կարիերան շարունակել Ստամբուլի «Գալաթասարայում», հաղորդում է championat.com-ը։

Թուրքական ակումբը ցանկացել է բանակցել «Դինամոյի» հետ, սակայն Արսեն Զախարյանը Թուրքիայում հանդես գալու ցանկություն չունի։

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԱշխարհի ակումբային առաջնությունում Եվրոպան կունենա 12 թիմ
Հաջորդ հոդվածըԱրսեն Վենգեր․ «Արսենալն» այս տարի կդառնա չեմպիոն